211652_close_icon
views-count2085 դիտում article-date 12:05 25-01-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: «Գարնան տոնն ավանդաբար ընտանեկան վերամիավորման և ջերմության տոն է։ Թող այն երջանկություն և ուրախություն պարգևի բոլոր ընտանիքներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության կայուն ու հետևողական ամրապնդումն ու խորացումը:

Նմանատիպ նյութեր