211652_close_icon
views-count553294 դիտում article-date 10:20 24-01-2020

Ողբերգական վրաերթ Երևանում. 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։ Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։ Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։ *** [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 10-ամյա Էլեն Մ-ն էր, ով այդ պահին եղել է իր մայրիկի հետ։ Մայրը նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։ [/b] Դեպքի վայրում մի քանի հավաքված քաղաքացիներ ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ երեխան ու նրա մայրը վրաերթի են ենթարկվել կարմիր գույնի Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, որից հետո վրաերթի ենթարկվածները բախվել են КамАЗ-ին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][b]-ը ձեռք է բերել տեսանյութ, որով հերքվում է այդ քաղաքացիների հայտնած տեղեկությունը։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր