Կառավարման համակարգը չի փոխվի, բայց նախագահի լիազորությունները կավելանան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, և Հայաստանը կշարունակի մնալ խորհրդարանական կառավարմամբ երկիր:
Սակայն փոփոխությունների արդյունքում որոշ չափով կավելացվեն նախագահի լիազորությունները, որովհետև դրանք այս պահին այն աստիճան սահմանափակ և արարողակարգային են, որ ոչ մի կերպ չեն համընկնում պետության գլխի կարգավիճակի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]