2309 դիտում
21:13 22-01-2020
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար ՎասիլիսՄարագոսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական միության Արտաքին գործերի եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ ԴիրկԼորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան ԱնդրեաՎիկտորինը, ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանյան գրասենյակի աշխատակից ԿատարժինաՍոբիերաժը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար ԳոնզալոՍեռանոն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:
Հայաստանի Հանրապետության կողմից քննարկմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը, ինչպես նաև իրականացվող դատաիրավական և միգրացիոն ոլորտների բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը:
Արման Թաթոյանըկարևորել է Պաշտպանի, Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ այլ կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը: Նա ներկայացրել է հաստատության աշխատանքի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, ընդգծվել է խոշտանգումների և կոռուպցիայի դեմ պայքարը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումները և դրանցում Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը:
Իր խոսքում Պաշտպանը կարևորել է նաև միգրացիայի ոլորտում մարդու իրավունքների ապահովումը: Իբրև առաջնահերթ ուղղություններ՝ նշվել են ապաստան հայցող անձանց, փախստականների և միգրանտների իրավունքների պաշտպանությունը, սահմանային վերահոսկողության ոլորտի բարեփոխումներն ու պետական սահմանի անցման կետերի վերազինումը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է այս հարցում համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Հայկական կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության հետ:
Պաշտպանը, իբրև ընթացիկ տարվա գործունեության հատուկ ուղղություն, նշել է մարզերում մարդու իրավունքների վիճակի բարելավումը և Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների արդյունավետության բարձրացումը:
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և Պաշտպանի ներգրավվածությունը երկրում ընթացող բարեփոխումներին: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրերի իրականացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
23:14 27-02-2020
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը