211652_close_icon
views-count3253 դիտում article-date 23:20 22-01-2020

Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայազգի երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի տիկին Բուդդե, Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը: Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»: Հիշեցնենք, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ: -- [b]Լավագույն բարեմաղթանքներով Մխիթար Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր