Ջերմուկի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 21-ին, ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Ազատության պողոտայից բերման են ենթարկել 37-ամյա Դավիթ Ք.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 3-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի /Յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Դավիթ Ք.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]