1809 դիտում
10:08 22-01-2020
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Հունվարի 22-ին ընթացող նիստի ընթացքում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:
Պատգամավորները կքվեարկեն հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկված նախագծերը:
Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի խումբ այլ օրենքների նախագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, և մի խումբ այլ օրենքների նախագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները:
Հունվարի 20-ին գումարված նիստի օրակարգում ներառված էր 43 հարց:
Հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում պատգամավորները մի շարք թեմաների վերաբերյալ ելույթներ ունեցան հայտարարությունների ժամին: Ելույթի համար գրանցվել էր 34 պատգամավոր:
Հունվարի 22-ին ընթացող նիստում պատգամավորները կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իրենց հարցերը կուղղեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7481 դիտում
10:32 27-10-2017
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը. ՈՒՂԻՂ
4951 դիտում
11:19 19-12-2017
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած հերթական արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
3503 դիտում
10:10 15-01-2018
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
5920 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
433 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան