211652_close_icon
views-count2493 դիտում article-date 14:10 21-01-2020

Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1002075.html]Արմենպրես[/url]»-ը, նիստը հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով: Պաշտպանները չեն ներկայացել նիստին՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին նախապես տեղեկացնելով այդ մասին: Նրանք նշել են, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին: Այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված են իրենց պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, ուստի չեն ներկայանալու հունվարի 21-ի դատական նիստին: Դատարանը, մինչ դատական նիստը հետաձգելը, անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի վարքագծին, ով չէր ներկայացել նախորդ դատական նիստին նույն պատճառաբանությամբ: «Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ պարոն Պողոսյանը չի կատարել իր պարտականությունը առանց որևէ իրավաչափ հիմքի, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, արձանագրելով, որ Պողոսյանը չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունը, որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 13:00-ին:

Նմանատիպ նյութեր