211652_close_icon
views-count60664 դիտում article-date 20:39 03-10-2016

Արտառոց դեպք Կենտրոնի դատարանում. փորձառու դատավորը երիտասարդ դատախազի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դատական սակցիա՝ նախազգուշացում կիրառեց մեղադրող դատախազ Գ. Մարգարյանի նկատմամբ: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում սկսվեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը: Վերջինս Սևան քաղաքի բնակիչ է և 2016 թ.-ի ապրիլի 8-ին ժամը 13:30-ից -14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքին հարող հատվածում հանդիպել է իր՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանին, ով եղել է իր մի քանի ընկերների հետ: Անձնական հարցեր քննարկելուց հետո Գ.Սարգսյանը Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը շարունակել առանձին: Արդեն առանձնանալով՝ նրանք հասել են մինչև Կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ օգտվելով մեկուսի պայմաններից՝ Գ.Սարգսյանը նախ՝ գլխով հարվածել է Աբրահամյանի դեմքին, այնուհետև՝ նրան կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակի ձախ մասին: Այդ ամենը անելուց հետո Գ. Սարգսյանը վիրավորին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Արդեն վիրավոր Ա. Աբրահամյանը տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով՝ մահանում է: Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ի մասի (սպանություն) հատկանիշով: Այսօրվա դատական նիստին, երբ դատավորի կողմից դատական սանկցիայի ենթարկված Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գ,. Մարգարյանը կարդաց մեղադրական եզրակացությունը, դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալին հարցրեց, թե արդյոք նա իրեն մեղավոր ընդունում է, նա պատասխանեց՝ այո: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավոր Գ. Պողոսյանը դատախազի կողմից բանավեճի բռնվելը գնահատեց որպես դատարանին հակաճառելու երևույթ և դատախազի նկատմամբ կիրառեց սանկցիա, ասելով՝ «Ձեր ղեկավարության հետ այդ հարցը կքննարկեք», որից հետո դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հոկտեմբերի 27-ին: Դատարանն այսօր որոշեց ապացույցների հետազոտումը սկսել նախ՝ գրավոր ապացույցների, այդ թվում՝ փորձաքնությունների, եզրակացությունների հետազոտումից, հաշվի առնելով պաշտպանական կողմի կարծիքը, սակայն մեղադրողը միջնորդում էր նախ՝ սկսել ապացույցների հետազոտումը վկաների հարցաքննությունից հետո ու ընթերցեց առաջին ապացույցի՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության անվանումը: Դատավոր Գ. Պողոսյանը պահանջեց, որպեսզի ապացույցները ներկայցվեն համապատասխան փաստաթղթերով, ինչը, հավանաբար, դուր չեկավ երիտասարդ դատախազին, ով հայտնեց, որ մեղադրողը ներկայացնում է ապացույցը, իսկ դատարանը հետազոտում է փաստաթղթերը, ինչից հետո դատական նիստը ընդմիջվեց և այն վերսկսվելուց հետո մեղադրողը նորից պնդեց, իր դիրքորոշումը, ինչն էլ պատճառ դարձավ դատավորի կողմից սանկիցայի կիրառման: Ֆոտոլրագրողը հայտնում, որ սպանության պատճառը եղել է այն, որ ամբաստանյալ Գ. Սարգսյանը անցյալ տարվա գարնանից համակրել և մոտ հարաբերություններ է ստեղծել մի աղջկա հետ և նրանց շփման արդյունքում տեղեկություններ է ստացել որ այդ աղջիկը հարաբերություններ է ունեցել Ա. Աբրահամյանի հետ և այդ տեղեկությունը ճշտելու նպատակով հանդիպել է Ա. Աբրահամյանին: Հանդիպման ժամանակ Աբրահամյանը նրան հայտնել է, որ այդ աղջիկը «տուն տանելու աղջիկ չէ», կույս չէ, որից հետո Գ. Սարգսյանը աղջկա հետ այցելել են Երևանում գործող հիվանդանոցներից մեկը ՝ բժշկական հետազոտման ու պարզվել է, որ Ա, Աբրահամյանի տված տեղեկությունները սուտ են, ինչի համար էլ տեղի է ունեցել նրանց հանդիպում-պարզաբանումը, որն ավարտվել է սպանությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալին պաշտպաններին, տուժողի իրավահաջորդներին և անգամ դատախազին իրենց իրավունքներն ո պարտականությունները և նրանց ուղղված հարցերը տալիս էր առանց թղթին նայելու, ապա երիտասարդ դատախազը անգամ չէր կարողանում կարդալ իր ձեռքում հայտնված տեքստը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր