1597 դիտում
16:49 21-01-2020
Անհրաժեշտ է ամբողջությամբ ներդնել հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը
Հանրային շահի պաշտպանության անհրաժեշտության մասին բազմաթիվ իրավական անդրադարձեր են եղել, նաև կազմվել են օրենսդրական նախագծեր:
2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ 906 որոշմամբ, որով, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով, գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը՝ ելնելով նաև action popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումներից:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ գործող իրավակարգավորումները դեռևս չեն սահմանում «հանրային շահ» կամ «հանրային նշանակություն ունեցող հարցեր» եզրույթների իրավաբանական բովանդակությունը։
Ուսումնասիրելով ոլորտում առկա խնդիրները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ.
ուսումնասիրել և մշակել «հանրային շահ» եզրույթի սահմանումը, որն ամբողջովին կպարզաբանի դրա իրավաբանական էությունն ու բովանդակությունը,
համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել ՀՀ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով առանձին գլուխներ, որոնցով կսահմանվեն «հանրային շահի» պաշտպանության նպատակով հայց ներկայացնելու, դատավարության, ապացույցներ ներկայացնելու և ապացուցման բեռ բաշխելու, այդ թվում՝ դատարանի կողմից կայացվող դատական ակտի բովանդակության վերաբերյալ կարգավորումները,
համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և առանձին ոլորտները կարգավորող օրենսդրական ակտերում՝ սահմանելով տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի հնարավորությունը:
ՀՔԱՎ գրասենյակը գտնում է նաև, որ անհրաժեշտ է առաջնայնության սկզբունքով համապատասխան դրույթներ ներառել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալականներառման մասին», «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերում, ինչպես նաև «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում:
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ [url=https://hcav.am/hanrayin-shah-21-01-19/]ԱՅՍՏԵՂ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
688 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն