Արսեն Վենգեր. «Արսենալն» իր ոգին թողեց «Հայբերիում»
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ափսոսանք է հայտնել, որ լոնդոնյան ակումբը ժամանակին տեղափոխվեց «Հայբերի» մարզադաշտից:
«Իմ օրոք մենք տեղափոխվեցինք «Հայբերիից»: Այն նման էր «Էնֆիլդին», նրանում ոգի կար: Մենք նոր մարզադաշտ կառուցեցինք, սակայն այդպես էլ չգտանք մեր ոգին. այն թողեցին «Հայբերիում»:
Մենք ոչ մի դեպքում այն չէինք կարող վերածնել: Դաշտից մինչև տրիբունա տաչածությունը պետք է ավելի մեծ լիներ, քանի որ շտապօգնության մեքենաների համար դա անհրաժեշտ էր: Տրիբունաների թեքությունը պետք է ավելի փոքր լիներ:
Բոլոր այդ պահերը, որոնք մենք չկարողացանք վերստեղծել, չբավականացրեց ոգին վերածնելու համար», ասել է Վենգերը:
«Հայբերի» մարզադաշտը ապամոնտաժվել է 2006 թվականին: «Արսենալն» այնտեղ հանդես էր գալիս 1913 թվականից, որից հետո ակումբը տեղափոխվեց «Էմիրեյթս»: