211652_close_icon
views-count19161 դիտում article-date 18:42 19-01-2020

Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ. Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

«Չկան սփոփանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը: Գեորգի Կուտոյանը ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ես ճանաչել եմ իմ կյանքում: Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ»,- ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Գ. Կուտոյանին ինքնասպանության հասցնելու վարկածը, Ա. Վանեցյանը շեշտեց. «Ես նախ առաջինը ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն այս գործով, որպեսզի հանրության մոտ որևէ որևէ հարցեր այդ կապակցությամբ չմնան»: ԱԱԾ նախկին տնօրենն այլ հարցերի չպատասխանեց և հեռացավ:

Նմանատիպ նյութեր