Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում ընդունեց Գագիկ Մակարյանին նշանակել հանրային խորհրդի անդամ:
Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է:
Գագիկ Մակարյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից (1975-1976) տեղափոխվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտ (1976-1977), «Տրանզիստոր» գիտաարտադրական ընկերություն (1977-1997), «Hai Consult» խորհրդատվական ֆոնդ (1997-մինչ օրս), և Հայաստանի գործատուների հանրապետական միություն (2007-մինչ օրս): 1997-2008 թթ. կազմակերպել է Հայաստանի մրցունակության և արտադրողականության ազգային սիմպոզիում:
Մասնագիտությամբ ֆիզիկոս է, էլեկտրոնիկայի մասնագիտությամբ ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան:
Մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ մասնավորապես գործարար հատվածին և զբոսաշրջությանը առնչվող մի շարք քննարկումների և ծրագրերի: