ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այսօր անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը:
Ամփոփելով նախորդ տարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները` պարոն Ավետիսյանը հանձնարարել է 2020թ. ընթացքում կատարվելիք աշխատանքներին, ծրագրերին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իրականացնել հավուր պատշաճի և սահմանված ժամկետներում։
Տեսչական մարմնի ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվ գործունեություն ծավալել ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, արագ արձագանքել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներին ու ահազանգերին, ինչպես նաև աշխատանքները դարձնել հանրության համար առավել թափանցիկ։
Աշխատանքային առաջնահերթությունները քննարկելուց հետո տրվել են նաև այլ հանձնարարականներ։
[b]Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին[/b]