2480 դիտում
17:39 15-01-2020
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։
Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
20:39 13-12-2023
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
1482 դիտում
09:13 12-03-2014
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը խորհրդի կարիք ունի․ Ժամանակ
3639 դիտում
15:36 29-10-2020
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ազատ արձակվեց
Այս բաժնից
718 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա