211652_close_icon
views-count18200 դիտում article-date 15:29 14-01-2020

Հերթական սրբապղծությունը՝ Կոտայքի մարզում. թալանել են Մայակովսկու գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին

Երեկ՝ հունվարի 13-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հունվարի 12-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 13:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու աջակողմյան հատվածում գտնվող պատուհանի ճաղավանդակների պտուտակահանները հանելու միջոցով ներս են մտել եկեղեցի և տեխնիկական միջոցով կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած ողջ գումարը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր