ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով
Հունվարի 11-ին, ժամը 22.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 31-ամյա Կարապետ Կ․-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի /Շորթումը/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]