Տիգրան Ավինյան. Մեր հայրենակիցն արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից»: