Մալթայի առաջնությունում ֆուտբոլիստը ծեծել է մրցավարի օգնականին
                        Մալթայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Օրատորի Յուս»-«Սաննատ Լայոնս» հանդիպումը միջադեպի պատճառով չի ավարտվել:
Խաղը դադարեցրել են, երբ «Սաննատի» ֆուտբոլիստ Անտուան Կամիլերին հարձակվել է մրցավարի օգնականի վրա:
Խաղավերջում Կամիլերին երկորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել: Սակայն ֆուտբոլիստը դժգոհ է մնացել այդ որոշումից, որից հետո հարձակվել է մրցավարի օգնականի վրա և նրան մի քանի հարված հասցրել:
Մալթայի ֆուտբոլային ասոցիացիան դատապարտել է «Սանատի» խաղացողի արարքը և աջակցություն հայտնել մրցավարի օգնականին: Միջադեպի առթիվ ոստիկանությունը գործ է հարուցել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

