107703 դիտում
12:25 12-01-2020
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները լուծարվել են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, ով ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես օպերատիվնիկ, և որ ամենակարևորն է, ունի մարդկային բարձր հատկանիշներ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0583928001578818068321951.jpg[/img]
[b]Արտակ Կարապետյանի կենսագրությունը
[/b]
Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
1984-1988 թթ.` սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը:
22.09.1988-31.08.1989 թթ.` ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում,
31.08.1989-14.06.1991 թթ.` ՀԽՍՀ ՆԳՆ ՀՊՎ թիվ 4 ԻՌՀՄ պետի տեղակալ,
14.06.1991-25.12.1992 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության կազմեթոդական բաժնի օպերլիազոր,
25.12.1992-20.12.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության իրային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր ,
20.12.1993-08.09.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 3-րդ բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,
08.09.1994-30.10.1995 թթ.` Երևան քաղաքի Մաշտոցի ՆԳԲ ՔՀԲ պետի պրոֆիլակտիկայի գծով տեղակալ,
30.10.1995-18.03.1996 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 4-րդ բաժնի պետ,
18.03.1996-28.10.1996 թթ.` Երևան քաղաքի Կենտրոնական ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ,
23.06.1997-19.08.1999 թթ.` ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բաժնի պետ,
19.08.1999-08.08.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ,
08.08.2005-13.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,
13.07.2011-22.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ,
22.05.2012-12.10.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնի պետ,
12.10.2012-18.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հոկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020թ. հունվարի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ:
Պարգևատրվել է` ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ