211652_close_icon
views-count2406 դիտում article-date 23:22 11-01-2020

Միհրան Հակոբյան. Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157965477873197]էջում[/url] գրել է. «Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև: Ի՞նչ տարբերություն, թե նպատակին հասնելու համար ո՞ր մեթոդն է գործարկվում՝ իրավունքի և բարոյականության տեսանկյուններից ակնհայտ նոնսենս օրենքը հլու-հնազանդ ստորագրելը՞, թե՞ ՍԴ դատավորներին շանտաժ անելը: Սրա համա՞ր եկաք Հայաստան, սրա համար Սահմանադրության վրա երդվեցի՞ք, որ Սահմանադրության պահապաններին «փուռը տաք» ու հանգիստ խղճով վիրահատության անվան տակ լոնդոններում նոր տարի նշեք: Սրա համար երդվե՞ցիք Սահմանադրության վրա, որ ՍԴ դատավորներին կոմպրոմատներով շանտաժ անեն, իսկ Դուք այդ ընթացքում ձայն-ծպտուն չհանեք: Պարոն նախագահի աթոռը մաշեցնող, կասե՞ք ի վերջո՝ ո՞րն է Ձեր գործի անունը, ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:

Նմանատիպ նյութեր