Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։
Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։ Դրան զուգահեռ իշխանությունից Սեյրան Օհանյանին Դալլաքյանի կուսակցությունը ղեկավարելու պարագայում սպառնացել են կոմպրոմատներով, սակայն Սեյրան Օհանյանը ուշադրության չի դարձրել սպառնալիքներին՝ նշելով, որ իր դեմ ոչ մի կոմպրոմատ չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]