211652_close_icon
views-count52651 դիտում article-date 19:42 11-01-2020

Գագիկ Շամշյանը դիմում է վարչապետին. Շնորհակալության օրվա խորհուրդը Այգավանի բնակիչների խնդրանքն է. օգնեք և շնորհակալություն ստացեք

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը: Դեռ խորհրդային տարիներից Երևանի մոտ գտնվող Այգավանը մշտապես ջրի խնդիր է ունեցել: Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ նախնադարյան ճանապարհներով են ջրի հարցը լուծում: Մարդիկ կիլոմետրերով ճանապարհ են կտրում՝ այլ վայրերից ջուր ներկրելու համար: Ում տուն էլ մտնես, պարտադիր շարված են ջրի բիդոնները, որոնցով ամեն օր ջուր են կրում: 21-րդ դարում միայն ամենահետամնաց երկրներում կարելի է նման տեսարանների հանդիպել: Մինչդեռ Հայաստանը ջրի խնդիր չունի. ունի իշխանությունների կամքի խնդիր: Բավական է, որպեսզի Դուք կարգադրեք, և պատկան մարմինները կարող են հաշված շաբաթներում ուրախություն պարգևել գյուղին և նրա տառապող բնակիչներին: Այսօր՝ հունվարի 11-ին, ամբողջ աշխարհում նշում են Շնորհակալության օրը: Դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Օգնեք կարիքի մեջ գտնվողներին և կստանաք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»: Այգավանցիների հիմնախնդիրը լուծելու դեպքում Շնորհակալության օրը ամեն օր կթակի ձեր դռները»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր