211652_close_icon
views-count74262 դիտում article-date 13:39 02-03-2020

Առաջնագիծը 18 տարի պահած, հակառակորդի դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում ստացած 37-ամյա զինծառայողը խնդրանքով դիմում է վարչապետին ու ՊՆ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին, Գագիկ Ծառուկյանին, Գեղարքունիքի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են դիմել Գեղարքունիքի մարզի Ճմբարակ քաղաքում բնակվող, նախկին պայմանագրային զինառայող, 37-ամյա Արտակ Օհանյանի հարազատները, ովքեր, վրդովված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից, դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե Ա. Օհանյանն ասում էր. «18 տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, 18 տարի իմ զինակից ընկերների հետ առաջնագիծն ենք պահել։ 2019-ի օգոստոսի 5-ին հերթական ծառայության ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից վիրավորում եմ ստացել։ Շնորհիվ բժիշկների, այդ թվում՝ Մուրացանի հոսպիտալի, իմ կյանքը, որ մազից է կախված եղել, հնարավոր է եղել փրկել։ Երկար ժամանակ բուժումներ ստանալուց հետո պաշտպանության նախարարությունը ինձ էպիկրիզ է տվել, որով հասնում է հաշմանդամության 2-րդ կարգ, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ճամբարակի բաժինը մի անհեթեթ ու անգրագետ պատասխան է տալիս՝ ասելով. «Եթե ինքնուրույն կարողանում ես շորերդ հագնես, ապա քեզ 2-րդ կարգ չի հասնում։ Հիմա, առիթից օգտվելով, դիմում եմ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին։ Հարգելի նախարար, եթե սոցապը ձեր կողմից իմ առողջականի վերաբերյալ տված էպիկրիզը համարի անկապ թուղթ, ապա խնդրում եմ՝ կամ թող պաշտպանության նախարարությում հետամուտ լինեն, թե ինչի համար է սոցապը նման անգրագետ պատասխան տալիս, կամ էլ ես պատրստ եմ մյուս տարիներն անցկացնել զինված ուժերում»։ Ա. Օհանյանի մայրն էլ ասում էր. «3 անչափահաս երեխաներ ունի, վարձով է մնում, նույնիսկ 6 ամիս ի վիճակի չի եղել տան վարձը մուծի, քանի որ կոպեկ-կոպեկ հավաքած, իսկ հետո վարկերի տակ ընկած ու ձեռք բերած գումարները ուղղել ենք տղայիս բուժման վրա։ Որպես մայր, խնդրում եմ՝ սատար կանգնեք։ Իմ տղան 18 տարի առաջնագիծ է պահել ու հիմա էլ պատրաստ է ծառայությունը կատարել զինված ուժերում, բայց ուզում ենք մի քիչ վերաբերմունքի արժանանանք։ Գումար չունենալու պատճառով երեխաներին, մտածում ենք՝ դպրոցից հանենք, որպես մայր՝ իմ հույսը դուք եք, պարոն վարչապետ, իմ հույսը դուք եք, պարոն պաշտպանության նախարար։ Գուցե ձեզ սխալ տեղեկություններ են հայտնել, իրականում տղաս ունի առողջական լուրջ խնդիրներ ու հիմա սոցապում նստած մարդիկ այնպիսի հիմար պատասխան են տալիս, թե՝ եթե տղադ ինքնուրույն քայլում է, խոսում է, ինքնուրույն հագնվում է, ապա նրան 2-րդ կարգ չի հասնում, մինչդեռ պաշտպանության նախարարության բժիշկների տված տեղեկանքով իմ տղային հասնում է 2-րդ կարգ»։ Առիթից օգտվելով՝ ընտանիքի անդամները իրենց շնորհակալությունն են հայտնում ոչ միայն բժիշկներին, նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին, ովքեր հնարավորության սահմաններում դրամական աջակցություն են ցուցաբերել ընտանիքին և նրանց տված գումարով հոգացել են Արտակի բուժօգնության ծախսերը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու պաշտխանության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսակետը խնդրի վերաբերյալ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր