30847 դիտում
09:56 23-03-2015
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կոչով դիմում են բարեգութ մարդկանց
Այս տարվա փետրվարի 9-ին Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 23/1 շենքի 48-րդ բնակարանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի առթիվ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կոչով դիմում են բարեգութ մարդկանց: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրանց կոչը ներկայացնում է ստորեւ.
«Փետրվարի 9-ին Երևանի Նորք Նորքի բնակարաններից մեկում տեղի էր ունեցել զարհուրելի մի հանցագործություն. մայրը մուրճով 9-ամյա որդու գլխին մի քանի անգամ հարվածելուց հետո այրել էր բնակարանը՝ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելով որդուն՝ Ֆրունզե Նահապետյանին, ինչպես նաեւ լուրջ այրվածքներ ստանալով անձնապես։ Օրեր անց սարսափելի ոճրագործության հեղինակ կինը ստացված այրվածքներից մահացավ, իսկ երեխայի կյանքը հաջողվեց փրկել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գլխին ստացած ծանր վնասվածքը մինչև հաջորդ վիրահատությունը, որը պետք է արվի մի քանի ամսից, կարգավորելուց հետո այժմ երեխան Աջափնյակի Այրվածքաբանության կենտրոնում է, որտեղ արդեն ենթարկվել է 2 վիրահատության։
Ես և Գագիկ Շամշյանը պարբերաբար այցելում ենք երեխային, ով, ըստ բժիշկների, 2 շաբաթ անց դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 23/1 շենքի 48-րդ բնակարանը, որտեղ ապրում էր երեխան իր մոր հետ, մայրն ամբողջովին այրել է տան ողջ գույքի հետ միասին։ 2 շաբաթ անց երեխան դուրս է գրվելու, հայրը դեպքից անմիջապես հետո Ռուսաստանից վերադարձել ու երեխայի կողքին է, սակայն ընտանիքը որեւէ հնարավորություն չունի նվազագույն վերանորոգումը կատարելու բնակարանում և գոնե ապրելու համար անհրաժեշտ որևէ գույք գնելու:
Մենք դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնել ապրելու համար համառորեն պայքարած Ֆրունզե Նահապետյանին: Նման դժոխքի միջով անցած 9-ամյա երեխան, ով շատ է ցանկանում արագ ապաքինվել ու վերադառնալ իր տունն ու դպրոցը, մեր բոլորի օգնության կարիքն ունի։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու։ Փոքրիկ Ֆրունզեն հավատում է, որ բարեգութ մարդիկ իրեն մենակ չեն թողնի եւ մեզ խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել բոլոր նրանց, ովքեր այս շաբաթներին օգնել են իրեն ու վստահ ենք՝ հիմա էլ մենակ չեն թողնի երեխային։:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/09/42485/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ փետրվարի 9-ին՝ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն նշված շենք էր ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1-03 շտապ օգնության բրիգադը:
Հրշեջ-փրկարարները ստիպված էին եղել 1-ին հարկում գտնվող նշված բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ մտնել տուն և հենց կրակի միջից դուրս էին բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր օպերատիվորեն շտապ օգնության կողմից տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեխան, բացի այրվածքներից, մարմնական վնասվածք էր ստացել գլխուղեղի հատվածում, իսկ մայրը, ըստ բժիշկների՝ 40% այրվածքներ: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1402 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)