211652_close_icon
views-count95528 դիտում article-date 18:23 11-01-2020

Ոստիկանության կողմից որպես անհայտ որոնվող 24-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. նա հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հրազդանի կիրճից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղ ժամը 00:35-ի սահմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 24-ամյա Մ. Գ-ն էր, ով ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվում էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր