211652_close_icon
views-count241567 դիտում article-date 09:08 11-01-2020

Ավտովթար-վրաերթ Երեւանում. 27-ամյա վարորդը ВАЗ-21124-ով բախվել է КамАЗ-ին ու վրաերթի ենթարկել սանմաքրման աշխատակիցներին. վերջիններս շպրտվել են հանդիպակաց գոտի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությոնյանը իր վարած ВАЗ-21124 մակնիշի 35 RM 072 համարանաիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КамАЗ 432535 մակնիշի 862 LՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին եւ Երեւանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները«», ինչպես նաեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, եւ սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործույթյունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում, որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ «Մալաթի-Սեբաստիա» վարչական շրջանի աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր