2132 դիտում
23:34 09-01-2020
Լուկաշենկոն պնդում է, որպեսզի ՌԴ-ն գազ մատակարարի ներքին սակագներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1000938.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2011 թվականին «Բելտրանսգազ»-ը Ռուսաստանին վաճառելու ժամանակ վերջինս Բելառուսին խոստացել է 5 տարիների ընթացքում գազի մատակարարումներին անցնել ներքին սակագներով: Նա ընդգծել է, որ մտադիր է պահանջել այդ խոստման իրականացում՝ այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնցեպտուալ կերպով պայմանավորվել են էներգակիրների հարցում, գները կսահմանեն մոտ ապագայում: Նրա խոսքով՝ Բելառուսը ՌԴ-ից տարեկան ձեռք է բերում 20 մլրդ խմ գազ:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
22:34 22-08-2014
Ջրակռիվ մատակարարի և սպառողի միջև
2880 դիտում
14:56 08-02-2015
Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել