5457 դիտում
18:10 09-01-2020
Նորայր Փանոսյանի մոտ բացակայում են իրեն վերագրվող հանցակազմի հատկանիշները. Գոհար Մելոյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երկրորդ անգամ դատարան ներկայացնելու եւ այն բավարարելու միջեւ անցել է ընդամենը երկու շաբաթ, ինչը ՀՀ դատական պրակտիկայում աննախադեպ երեւույթ է եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած եւ ենթադրություններ է առաջացնում վերոնկարագրյալ շտապողականության իրական պատճառների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gohar.meloyan/posts/2606941122674315]էջում [/url]գրառում է արել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։
Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։
Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Այսինքն, այն հիմքով եւ պատճառաբանությամբ, որ Փանոսյանին վերագրվող արարքը չի պարունակում նրան առաջադրված հանցակազմի հատկանիշները։
Ավելին, վերաքննիչ դատարանն ապօրինի եւ անհիմն էր ճանաչել ոչ միայն Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը, այլեւ՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշումը։
2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ նույն օրը, երբ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, դրա օր առաջ կենսագործման համատեքստում քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, եւ կրկին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան։
Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երկրորդ անգամ դատարան ներկայացնելու եւ այն բավարարելու միջեւ անցել է ընդամենը երկու շաբաթ, ինչը ՀՀ դատական պրակտիկայում աննախադեպ երեւույթ է եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած եւ ենթադրություններ է առաջացնում վերոնկարագրյալ շտապողականության իրական պատճառների վերաբերյալ։
Զուգահեռաբար հարկավոր է ընդգծել, որ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Փանոսյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից խուսափելու կամ թաքնվելու ուղղությամբ որեւէ գործողություն չի արձանագրվել։
Ավելին՝ հատկանշական է, որ համաձայն դեկտեմբերի 27-ին տարածված հաղորդագրության՝ փոփոխված մեղադրանքը ամբողջությամբ ներառում է Նորայր Փանոսյանի առաջադրված սկզբնական մեղադրանքը եւ դրա իրավաբանական որակումը, ինչի պարագայում Փանոսյանի կալանավորումն ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի նոյեմբերին կայացված եւ ներկա պահին օրինական ուժի մեջ գտնվող որոշմանը, ըստ որի՝ նրա գործողություններում պարզապես բացակայում են նրան վերագրվող հանցակազմի հատկանիշները»։
Նմանատիպ նյութեր
4033 դիտում
22:24 21-10-2019
Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է. Գոհար Մելոյան
2281 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը