2563 դիտում
21:39 29-11-2019
Հատկանշական է, որ Ադրբեջանում, Իսրայելում, Ռուսաստանում գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսված չէ. Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասնորեն անդրադառնում է գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է ընդունելի լինել, սակայն նմանաբնույթ կարգավորում նախատեսելիս պետք է հաշվի առնել տվյալ պետության առանձնահատկությունները, մասնավորապես՝ պատերազմական վիճակի առկայությունը կամ դրա հնարավոր սպառնալիքը, միաժամանակ՝ նախատեսելով այլ նախապայմաններ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու։ Դիցուք.
1. Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը։ Արդյո՞ք այդ գումարի հիման վրա տվյալ զինապարտի փոխարեն հնարավոր կլինի վարձակալել պայմանագային զինվորական ծառայողի:
2. Արդյո՞ք առկա են վիճակագրական ուսումնասիրություններ՝ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում, տվյալ զինապարտների փոխարեն համապատասխան քանակով ֆիզիկական անձանց առկայությունը ապահովելու վերաբերյալ, ում հետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել։
3. Արդյո՞ք անհրաժեշտ չէ տարիքային շեմ նախատեսել՝ սահմանափակելով շահագրգիռ անձանց շրջանակը և այլն։
Հատկանշական է, որ Ադրբեջանում, Իսրայելում, Ռուսաստանում գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսված չէ:
Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս»։
Նմանատիպ նյութեր
4033 դիտում
22:24 21-10-2019
Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է. Գոհար Մելոյան
2284 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում