ՊԵԿ-ը հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ-ն՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից
Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ նախարարությունը՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից։
Որոշումներից մեկի համաձայն՝ ՊԵԿ-ը հրաժարվում է իր հաշվեկշռում գտնվող 20 ծառայողական մեքենաներից, որոնք ամրացվելու են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայողական ավտոմեքենաների թվի օպտիմալացման և ֆինանսական միջոցների խնայողության պահանջով։
Նշենք, որ ՊԵԿ-ի հաշվեկշռից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ տեղափոխվող ավտոմեքենաներն են 2008-2015թթ. արտադրության Toyota Camry, Toyota Corolla (5 հատ), «ՈՒԱԶ Պատրիոտ», «ՈՒԱԶ Պիկապ», «ՎԱԶ-2121» (3 հատ) «Ռենո Լոգան» (9 հատ):
Իսկ ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կփոխանցվի 2007 թվականի արտադրության Toyota Prado, Toyota Camry (2006) եւ Hyundai Azera (2008) մակնիշի ավտոմեքենաները: