211652_close_icon
views-count5885 դիտում article-date 11:37 09-01-2020

Թուրքիան կարող է հայտնվել լարվածության նոր կիզակետում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան այսօր հայտարարում է, թե անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ: Անգամ նշել են, թե «Իրաքը հակամարտության գոտի վերածելը կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը»: Ապա կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջնահերթություն տալ դիվանագիտական կարգավորմանը: Ինչպես ասում են, այս կոչը շատ զվարճալի կլիներ, եթե իրավիճակը վտանգավոր չլիներ: Անհանգստություն ցուցադրող Թուրքիան անվարան բացում է ևս մեկ հակամարտ ճակատ՝ իր զինուժը Լիբիա ուղարկելով: Իհարկե, էլի ձևականորեն, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն՝ Անկարան անգամ այս լարված պահին, երբ կարող է պատերազմ բռնկվել ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև, քննարկում է իր ծավալապաշտական հնարավորությունները: Այս տարվա հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա (509 պատգամավորից 184-ը դեմ են քվեարկել, 325-ը՝ կողմ): Նշվել է, որ ավելի վաղ Լիբիան պաշտոնապես խնդրել էր Թուրքիային «օդային, ցամաքային ու ծովային աջակցություն տրամադրել, որպեսզի հետ մղեն արևելյան ուժերի գրոհը մայրաքաղաք Տրիպոլիից»: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ ցանկանում է բանակ ուղարկել՝ Լիբիայի նախագահին աջակցելու համար, որը պայքարում է գեներալ Հաֆթար Խալիֆայի դեմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր