Հանրապետության հրապարակի նախկին տեսքը կարող է վերականգնվել. Արայիկ Հարությունյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157903290228501]էջում [/url]լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում երևում են հրապարակի հիմքում եղած հին շինությունները:
Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել:
«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել է նախարարը:
Նշենք, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա բազմաթիվ շինություններ են հայտնաբերվել, որոնք անցնում են Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք, սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ է լցվել ու ասֆալտապատվել: