Սելենա Գոմեսը նախկին «ախորժալի» տեսքը չունի. լուսանկարներ
Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը հանգստանում է իր հոր հայրենի Մեքսիկայում: 22-ամյա դերասանուհին զարմացրել է երկրպագուներին՝ ծովափերից մեկում հայտնվելով ոճային բիկինիով եւ բավականին փոխված կազմվածքով:
Շատերն ընդգծել են, որ նա կորցրել է նախկին իդեալական կազմվածքը: Այդ փաստը, սակայն, Սելենային չի անհանգստացնում: Նա չի ամաչել պապարացիների ներկայությունից: Հավանաբար, ավելորդ քաշը Սելենային պետք է նոր ֆիլմի նկարահանումների համար: Նա պատրաստվում է երիտասարդ մոր կերպար մարմնավորել: