2025 դիտում
18:42 08-01-2020
Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրվի. Դավիթ Տոնոյանը ընդունել է Լեհաստանի դեսպանին
Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին եւ ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձեւաչափով համագործակցությունը եւ նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ:
Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը եւ կարեւորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
22:48 08-09-2016
Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
1322 դիտում
20:03 11-05-2016
Հայ-լեհական գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ` Լեհաստանի Սերաձ և Զամոշչ քաղաքներում
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1483 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում