211652_close_icon

ՊԵԿ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հայտարարությունների հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ

views-count3367 դիտում article-date 19:47 08-01-2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ (https://file-online.taxservice.am) - «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)», - «258. Հայտարարություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»: ՀՀ հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում ստեղծված չէ: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր