211652_close_icon
views-count123482 դիտում article-date 16:32 08-01-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գավառում գազի կաթսայի պայթյունի հետևանքով հսկայական տունը փլուզվել է. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և դաստակի այրվածքների 2-րդ և 3-րդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Օգոստոսի 23/20 հասցեից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, գազի կաթսայի պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մարզային ոստիկանության և Գավառի ոստիկանության բաժնի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գավառի ԳԳՄ ծառայողներն ու »Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Գավառի էլեկտրացանցի ներկայացուցիչները: Այս պահին նշված փողոցում գազամատակարարաումը ժանանակավորապես դադարեցվել է, հոսանքազրկվել է նաև նշված տունը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վանիկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տան մի քանի սենյակների պատերն ու առաստաղը փլուզվել են և տան ահագին հատված դարձել է ոչ բնակելի: Այնտեղ մնալը վտանգավոր է, քանի որ ամեն պահի հնարավոր է՝ հսկայական ճաքեր ունեցած պատերը փլվեն: Տեղում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին և ավտոմեքենաները չկայանեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր