211652_close_icon
views-count38719 դիտում article-date 21:01 07-01-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է իրանցի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշին և մասամբ փակել երթեևեկելի գոտին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր