211652_close_icon
views-count5402 դիտում article-date 18:48 07-01-2020

Միքայել Մելքումյան. Ինչու՞ պետք է առաջ անցնելով հայտարարել, որ Ադրբեջանից առաջ ենք անցել, հետո էլ ճշգրտել հայտարարածը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/mikael.melkumyan.77] էջում[/url] անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Վրաստանից և Ադրբեջանից առաջ անցնելու մասին գրառմանը. «Անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը՝ ներկայացնեմ մի քանի նկատառում: Նախ՝ ինչու՞ պետք է առաջ անցնելով հայտարարել, որ Ադրբեջանից առաջ ենք անցել, հետո էլ ճշգրտել հայտարարածը, եթե դա այդպես չէ: Այսպիսով, երեք ցուցանիշների միջև մեկն ակնհայտ ապատեղեկատվություն էր, ուրեմն հաջորդիվ Վրաստանի մասով էլ կարող է շատ կարճ ժամանակ անց նույնը ասել՝ նորից ճշգրտել կամ հերքել: Այսպես, եթե չկան պաշտոնական հրապարակված ցուցանիշներ, ապա մնացածը շատ ռիսկային հայտարարություններ են: Եթե 2018 թ. Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 16 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 40 մլրդ ԱՄՆ դոլար, Հայաստանի Հանրապետությանը՝ 12,4 մլրդ ԱՄՆ դոլար, Վրաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ. 7 ամիսներին կազմել է 5%, Հայաստանի Հանրապետությանը, ասենք, 7%, իսկ բնակչության թվաքանակը Հայաստանի Հանրապետությունում 2,98 մլն է, իսկ Վրաստանում՝ 3,7 մլն, ապա ինչպե՞ս ենք Վրաստանից առաջ անցել: Ինչ վերաբերում է պարիտետային գնողունակության ՀՆԱ-ին, Հայաստանի Հանրապետությունում այն կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 12 000 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 16 000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ նույն դոլարային գումարով որ երկրում ինչ քանակի ապրանք և ծառայություն կարելի է ձեռք բերել: Եվ վերջինը, ՀՆԱ-ի աճը պետք է ժողովրդի կենսամակարդակի վրա ազդեցություն ունենա: Վրաստանում գործազրկությունը 12% է, Ադրբեջանում՝ 5%, Հայաստանում՝ 15,7% : Աղքատությունը նույն ձևով ՀՀ-ում ամենաբարձրն է: Դատեք ինքներդ», գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր