Հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հետ կանչվի. Միքայել Մելքումյան
Հարկային օրենսգրքի նախագիծը, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այն պետք է հետ կանչվի, որովհետև չի կարողանում արտահայտել տնտեսության զարգացման ապագա միտումները:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
« Այս օրենսգրքով ամրագրվում է, որ հարկային ծառայության աշխատակիցը ամեն ժամ բիզնեսում կարող է ներկա գտնվել»,-ասաց նա:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթին, այսպես ասած՝ մոտիվներին, պատգամավորը համաձայնեց, որ ՝ ռազմարդյունաբերության համակարգը տնտեսության քարշակը պետք է դառնա:
Նա կողմնակիցն է անվտանգությանն ուղղված բյուջեի ավելացմանը և այդ շրջանակներում պաշտպանական համակարգի ու խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները հարկերից լրիվ ազատված լինելուն: