211652_close_icon
views-count3197 դիտում article-date 20:39 26-12-2021

Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, որ չկա Արցախ, չկա Հայաստան. Միքայել Մելքումյան

Սիրելի հայրենակիցներ, 
Մենք Ձեզ հետ միասին թևակոխել ենք հայ ժողովրդի, մեր երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և վիրավոր Արցախի Հանրապետության ճակատագրերի ամենավճռորոշ և օրհասական փուլը, երբ ՀՀ քաղաքական իշխանությունը փորձում է շուռ տալ մեր ազգային-ազատագրական պայքարի վեկտորը՝ այն հիմնովին ոտնահարելու գնով։ Ավելին, դա ներկայացվում է որպես այլընտրանքի բացակայություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ստացվում է, որ այն, ինչի համար հայ ժողովուրդը անցած 30 տարիների ընթացքում պայքարել է, անիմա՞ստ է եղել։ Իհարկե ոչ և 100 անգամ ոչ։

Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, որ չկա Արցախ, չկա Հայաստան։ 

Հիմա մտածում եմ, որ մի պահ քաղաքական ընդդիմությունը դադարեցրել էր հանրային ճնշումը, և իշխանությունը կորցրեց զգոնությունն ու բացահայտեց իր իրական ծրագրերը։
Եվ երբ ծանոթացա Արցախի խորհրդարանի՝ մեր գործընկերների հայտարարություններին, մտքովս մի բան անցավ՝ հարգելի և սիրելի գործընկերներ, նոր հասկացա՞ք՝ ինչն ինչոց է։ Վաղն, իհարկե, կասեն (ՀՀ քաղաքական իշխանությունները). <<Դուք ճիշտ չեք հասկացել>>…
Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել։

Սպասենք դեպքերի ընթացքին և տեսնենք՝ ինչ արժե խաղաղության դարաշրջանի համար հայտ ներկայացնելը»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր