211652_close_icon
views-count5295 դիտում article-date 15:35 07-10-2020

Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի. Միքայել Մելքումյան

Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Մեր երկրի եւ մեր պետության համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում, եւ, ինչպես բազմիցս ասվել է, մեզ պետք է լիակատար ազգային համախմբում՝ թշնամուն ջախջախելու համար: Այդ նպատակով խիստ կարեւոր եմ համարում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անհապաղ ազատ արձակվի: Դա անհրաժեշտ է, որպեսզի նա իր բոլոր կապերով եւ ռեսուրսներով կարողանա աջակցել մեր համազգային գործին: Բոլորս քաջատեղյակ ենք Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր գործերի մասին: Հայտնի է նաեւ նրա մեծ հեղինակությունը եվրոպական միջազգային կառույցներում, նաեւ՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ Բելառուսում: Հետեւաբար կարծում ենք, որ լինելով ազատության մեջ՝ նա կարեւոր եւ վճռական գործունեություն կծավալի մեր համընդհանուր գործի հաջողության համար: Տարբեր քաղաքական ճաշակներից, ելեւէջներից, ստանդարտներից կառչած մնալն օգուտ չի տա. այդ ամենը պետք է մի կողմ դնել: Գագիկ Ծառուկյանի լուման հաղթանակի գործում կարող է խիստ նշանակալից լինել: Համոզված եմ՝ նրա գործունեությունը կարեւոր նշանակություն կունենա մեր համընդհանուր գործի հաջողության համար»։ Նշենք, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշման բողոքի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի այսօր ժամը 18-ին։

Նմանատիպ նյութեր