211652_close_icon
views-count54586 դիտում article-date 15:23 07-01-2020

Քրեակատարողական ծառայության ու ժողովրդին հայտնի «ցեբեում» գտնվող՝ այսպես կոչված «զոն նայողների» համատեղ «մախինացիաները» ԱԱԾ-ն բացահայտել է. «գոլդ» համարանիշներով Mercedes-ը՝ իր «կլիենտներով», առանց խոչընդոտի ելումուտ է արել «ցեբե»

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Ցեբեում», մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով, ԱԱԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ նշված կառույցների մի շարք պաշտոնատար անձինք՝ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, անցյալ տարվա հուլիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների հիվանդանոցի նախկին դատապարտյալ Գառնիկ Նիկողոսյանի խնդրանքով և վերջինիս հետ համաձայնության գալու արդյունքում Յուրի Հակոբյանին, իսկ հետո՝ Արթուր Ազատյանի «ցեբեում» ընդունել են որպես այսպես կոչված «զոն նայող»: Մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ իբրև «զոն նայող» Յու. Հակոբյանի և Ա. Ազատյանի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ, խորհուրդներ տվել նշված քրեակատարողական հիմնարկի այսպես կոչված «զոն նայող» Յու. Հակոբյանին՝ վարքագծի դրսևորման հարցերով, ինչպես նաև տեղյակ լինելով նույնպես այսպես կոչված «զոն նայող» Ա. Ազատյանի մոտ բջջային հեռախոսներ լինելու հանգամանքի մասին, այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել, այդ անօրինականությունների դեմն առնելու ուղղությամբ: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանը և Հրաչյա Հակոբյանը պարբերաբար, առանց համապատասխան հաշվառման մատյանում գրանցվելու, այդ թվում՝ Mercedes մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենայով, առանց խոչընդոտի մուտք են գործել դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ հանդիպել քրեակատարողական հիմնարկի տարբեր պաշտոնատար անձանց: Պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանի և քրեակատարողական ծառայության «իքս» աշխատակցի խնդրանքով, «ցեբեի» պաշտոնատար անձինք Ա. Ազատյանին դատապարտյալների հիվանդանոցից չեն տեղափոխել ըստ օրենքով նրան հատկացված քրեակատարողական հիմնարկ: Ու նման անբարեխիղճ աշխատանքի արդյունքում «ցեբեի» և քրեակատարողական ծառայության մի շարք պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննությունը շարունակվում է: [color=#EF2929]Ի լրումն Քրեական գործը հարուցվել է ոչ թե հունվարի 6-ին, այլ 2019թ․ նոյեմբերի 11-ին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կատարվում է նախաքննություն։ Քրեակատարողական ծառայության գործող պաշտոնատար անձ վերոնշյալ գործով չի անցնում։ [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր