6922 դիտում
19:55 16-05-2014
Դատապարտյալները եռման ջուր են լցրել և ծեծի են ենթարկել այսպես կոչված «զոն նայողին». ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն հերքում է՝ նման բան չի եղել
Երկու օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն Հայաստանի քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ընթացքում պարբերաբար անդրադառնում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿ հիմնարկներին: Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել և ծեծի են ենթարկել այսպես կոչված «զոն նայողին» և վերջինիս վիճակը ծանր է: Նույն ծեծի փաստը, իբր թե տեղի է ունեցել նաև «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալների միջև:
Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:
Հեղինակներին խնդրում ենք, մինչ իրենց «հավաստի աղբյուրների» կողմից ստացված պատմություններին անդրադառնալը, փաստերը ճշտել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից՝ առանց ապատեղեկատվություն տարածելու:
[i] ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին[/i]
Նմանատիպ նյութեր
8277 դիտում
09:54 07-07-2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի զոն նայողին տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ»
2260 դիտում
16:09 26-08-2015
Չինացի մատուցողը հաճախորդի վրա եռման ջուր է լցրել
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը