4312 դիտում
18:34 06-09-2019
Կալանավորները հարվածել են դռներին, այրվող առարկաներ են նետել և ըստ այդմ՝ որոշել են բունտ անել ի պաշտպանություն «զոն նայողների». Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2019/09/06/rebellion/3087620?fbclid=IwAR3JX3-JQYeq8fVmUXX1ONjx9IMukrll-hpcXFCKWYTber9X7REpexRbhPU]Tert.am[/url]-ը գրում է. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած իր այցը, որի նպատակն էր պարզել, թե ինչ է կատարվել այնտեղ:
«Երրորդ և չորրոդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածքը»,-պատմեց Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/06/rebellion/3087620?fbclid=IwAR3JX3-JQYeq8fVmUXX1ONjx9IMukrll-hpcXFCKWYTber9X7REpexRbhPU]այստեղ[/url]