Ճանապարհի մերկասառույցի պատճառով Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորների մեջ կան երեխաներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Honda» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զովունիից մինչև Եղվարդ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է և ճանապարհն սպասարկող ընկերությունը եթե ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա։ Իսկ վթարված երկու ավտոմեքենաների անվադողերը ձմեռային են, ինչը արձանագրել են պարեկները։
Բախման հետևանքով էլ «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Honda»-ն մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։