211652_close_icon
views-count35558 դիտում article-date 13:21 07-01-2020

Ավետիք Իշխանյանը՝ 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված անձի մասին

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոչ անհայտ մի գործիչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանի 2018թ. խորհրդարանական ընտրությունների դիտորդի հավաստագիրը, տրված Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից։ Ոչ անհայտ գործիչը տեղադրելով սույն տեղեկությունը, չի զլացել նաև իր ոճին հարիր, ինտրիգային նշում անել՝ «Մնացածը հետո կտեղադրեմ»։ Որպես Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ հայտարարում եմ, որ սկսած 2007թ. Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրականացրել է դիտորդական առաքելություն ՀՀ բոլոր համապետական, այդ թվում նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ բոլոր ընտրություններին ընդառաջ, կոմիտեն տարածել է հայտարարություն և ընդգրկել դիտորդներ, որոնց հետ անցկացվել են հատուկ դասընթացներ անաչառ դիտորդություն իրականացնելու համար։ Այդ տարիների ընթացքում կոմիտեի հետ համագործակցել են հարյուրավոր դիտորդներ, որոնք հիմնականում բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները։ Անձամբ ինքս, փողոցում հանդիպելիս նրանցից կճանաչեմ ընդամենը մի քանիսին։ Չեմ ճանաչում նաև կասկածյալ Ռաֆայել Սուքիասյանին։ Ասածս չընկալեք, որպես արդարացում։ Չեմ բացառում, որ ինքս հանդիպած լինեի նրա հետ և դրական տպավորություն ունենայի։ Նախ, փաստենք, որ Ռաֆայել Սուքիասյանն առայժմ միայն կասկածյալ է։ Բայց ընդունենք, որ իսկապես ապացուցվի, որ նա է հանցագործը։ Ուստի՞... Որևէ մեկը, այդ թվում ոչ անհայտ գործիչը, կարո՞ղ է վստահաբար պնդել, որ ինքն այնպիսի բարձր մակարդակի հոգեբան է, որ դեռևս մեկ տարի առաջ կզգար, որ գործ ունի պոտենցիալ հանցագործի հետ։ Եվ, եթե չեմ սխալվում, նա նաև թունդ քրիստոնյա հավատացյալ է, ուստի թող հետևի «Թող առաջին քարը նետի նա, ով անմեղ է» ավետարանական կարգախոսին։ Իսկ ինտրիգային «Մնացածը հետո կտեղադրեմ»-ով թող որևէ մեկին, հատկապես ինձ չվախեցնի, թե չէ, նա լավ գիտի: Հ.Գ. Ֆեյսբուքում նկատեցի, թե տարբեր հասարակական գործիչներ ինչպես են արդարանում Ռաֆայել Սուքիասյանի հետ որևէ առնչություն ունենալու համար։ Անհասկանալի է»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/06/1144413/]SHAMSHYAN.com[/url]-ը տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ. ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողների հետ, բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանի և հենց վերջինս էլ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել են կասկածյալին։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ բացահայտման գործում մասնակցություն են ունեցել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության աշխատակիցները՝ դատախազ Վ. Ջանազյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում է 16-ամյա աղջկան սպանելու մեջ։ Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/06/1144398/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի ու նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր