52644 դիտում
16:37 03-01-2020
«Մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի 29-ամյա խոհարարի ոչ սթափ վիճակում Dogde-ը վարելու հետևանքով մի ամբողջ օր մարդիկ զրկվել են գազամատակարարումից. ավտոմեքենան բախվել էր գազախողովակին, վիրավորները նրա գործընկերներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 2-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, 29-ամյա Վաևդան Չռեքչյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա ուղևորներ, Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արսեն Արսենյանը և Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Խաչատրյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Վարորդն ու վիրավոր ուղևորն էլ աշխատում են «Մենեջմենթ Գրուպ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որպես խոհարարներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ողջ գիշեր «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ աշխատակիցները աշխատանքներ են կատարել վթարված գազախողովակը վերանորոգելու ուղղությամբ, և միայն ժամեր առաջ է հնարավոր եղել վերականգնել նշված տարածքի մեծ թվով բնակիչների գազամատարակակարումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/02/1144273/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/02/1144273/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ գազախողովակից գազի արտահոսք է տեղի ունեցել։
Օպերատիվորեն ժամանել էր արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
«Գազպրոմ»-ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու համար։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3416 դիտում
09:05 31-01-2020
Ոչ սթափ վիճակում վարելու համար 138 վարորդ զրկվել է վարորդական վկայականից. ՏԵՍԱՆՅՈՒԹ