ԱՄՆ-ին չհաջողվեց խոչընդոտել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժանքների անցկացմանը. Իրանի ՌԶՕՈՒ հրամանատար
ԱՄՆ-ն չի ցանկացել, որպեսզի ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժանքներ իրականացնեն, այդ իսկ պատճառով փորձել է խոչընդոտել դրանց անցկացմանը։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Հոսեին Խանզադին։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն արտակարգ նիստ է գումարել այդ կապակցությամբ, որի ժամանակ փորձել են տարբերակներ գտնել զորավարժանքները խոչընդոտելու համար։
Խանզադին նշել է, որ ոչ միայն այս զորավարժանքներն են հաջող անցել, այլ նաև ծրագրվոմ է 2020 թվականին նոր համատեղ զորավարժանքներ իրականացնել։