211652_close_icon
views-count72688 դիտում article-date 12:13 01-01-2020

Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ 38-ամյա պայմանագրային զինծառայողը հրազենային վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը, վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս, Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել է ոտքին և ստացել նշված վնասվածքները։ Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան և այն տեղափոխել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ Ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այն փոխանցվելու է Ոստիկանության Տավուշի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Կ․ Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր